Posted in Без рубрики

Ամենից լավ տունը

Ամենից լավ տունը

Հովհաննես Թումանյան

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ 
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում, 
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ 
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում, 
Մի գորշ խրճիթում,
              Մի հին խրճիթում,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան, 

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ, 
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ, 
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու, 
Ամենից լավը ընտրեմ մեզ համար, 

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու 
              Էս գորշ խրճիթից,
              Էս հին խրճիթից,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին»։ 

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ, 
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ 
              Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
              Գետի եզերքին, 
              Ծառերի տակին։

«Գտա՞ր, զավա՛կս», հարցըրեց մայրը, 
Ուրախ, նայելով իր տղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ, 
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա, 
              Էս գորշ խրճիթն է, 
              Էս հին խրճիթն Է, 
              Գետի եզերքին, 
Ծառերի տակին»։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:
  2. Ի՞նչ երազանք ուներ տղան:
  3. Նկարագրի՛ր տղայի խրճիթը:
  4. Նկարագրի՛ր քո տունը: Տեսանյութ պատրաստի՛ր քո տան մասին և տեղադրի՛ր բլոգումդ:
  5. Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել:
  1. Մայրը բարի է ու սիրող: Տղան անհանգիստ է ու երազող:
  2. Տղան երազում էր գտնել աշխարհի ամենալավ տունը:
  3. Տղայի խրճիթը փոքր էր, գետի ափին փայտից պատրաստված և սիրով լի:
Այն տունը, որտեղ ես կցանկանայի ապրել:
Posted in Без рубрики

Իմ մասին

Ես Նատալի Հարությունյանն եմ յոթ տարեկան: Սովորում եմ Արևելյան դպրոցի 3-րդ դասարանում: Սիրում եմ լողալ, պարել, նկարել: Սիրում եմ իմ դպրոցը և ընկերներիս: Ուրախ եմ սկսել նոր ուսումնական տարին և ուզում եմ շատ նոր բաներ սովորել: Այսօր՝ այսքանը: