Posted in Без рубрики

Մուկն ու ձուն (Ստեփան Զորյան)

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ  թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ:     Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան  պարանով կապում են, որ չընկնի:
Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով,  տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր:  Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց:
Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ:
Ձվի  հետ անհետացան նաև մկները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  2. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  3. Քո կարծիքով, ի՞նչ էր  ասում ձուն, երբ իրեն տանում էին:
  4. Իսկ մկներն ի՞նչ   էին ասում:      
  5. Ինչպե՞ս  է  կոչվում.
  6. բառերի մառանը
  7. գրքերի մառանը  
  8. նկարների  մառանը
  9. Շարունակի՛ր.

Մկների երկիրը  կոչվում  է  Մկստան:
Վախկոտների  երկիրը  կոչվում  է … վախկոտստան:
Կաղամբների երկիրը  կոչվում է ․․․ կաղամբստան:
Ծիծաղների երկիրը  կոչվում ․․․ ծիծաղստան:

  1. մառան — նկուղ, շեմ — նախամուտք ,մեկնված — պառկած
  2. Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան  պարանով կապում են, որ չընկնի:
  3. մտածում էր, որ իրեն տանեն կկոտրվի:
  4. նրանք մտածում էին, որ այդ ձվի մեջ հավի ճուտիկ կա:
  5. բառարան, գրադարան, պատկերասրահ: