4-րդ դասարան
հեռավար-ընտանեկան-ինքնակրթության դպրոց
Շաբաթվա ընթերցարան․ Կարդում ենք Հազարան հավքի հեքիաթը
Կարդալ՝ Արեգը հուրի-փերեիների Մշտադալար Այգում
Հարցեր և առաջադրանքներ․
1․ Ներկայացրու՝
Հուրի-փերիների Մշտադարալ Այգին
- Կանաչ-կարմիր գարուն էր ու լույս,անթառամ այգիների երփներանգ,բուրավետ ծաղիկների մեջ փայլատակում էին շողկանի և փիրուզի ապարանքները,ճաճանչելով կարկաչում էին անմահական ջրերը, ու զվարթ աղմուկով երգում էին դրախտի հավքերը:
- Արան թագավորի Անմահական Այգին
- Լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով,հազարագույն ծաղիկներով,ամեն տեսակ երեններով ու երգող նախշուն հավքերով :
2․Paint-ով նկարին այս երկու այգիները։

3․ Հատվածից դուրս գրիր քեզ դուր եկած կենացը։
-Անո՝ւշ քույրեր,էն տղի կենացը,որ ինձ ազատեց Սև դևի գերությունից,ու լույս տվեց մութ աշխարհքին:
4․ Ընտանիքի համար պատմիր այս հատվածը, տեսագրիր ու տեղադրիր բլոգումդ։
Շաբաթվա բանաստեղծությունը՝ Սահյանական օրեր
Համո Սահյան․
Աշուն
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Հարցեր, առաջադրանքներ
1․ Օնլայն բառարանից դուրս գրիր հետևյալ բառերի բացատրությունը․
Մշուշ — մառախուղ
շղարշ- վարագույր
Խաշամ- չոր տերև
2․ Բանաստեղծությունը սովորիր անգիր, աշնանյին պուրակում, այգում կամ պարտեզում արտասանիր, տեսագրությունդ տեղադրիր բլոգում։