Մարտի 9-10
«Ձոն առողջությանը» ստուգատես․
4-5-րդ դասարան
Մաս առաջին․
Թագավարակը Հայաստանում նորից թափ է հավաքում։ Անցած շաբաթվա ամեն օրը նախորդ շաբաթվա նույն օրից տարբերվում էր ամենաքիչը 54, առավելագույնը 225 նոր հիվանդով։ Իսկ կրթահամալիրի դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների, քոլեջի՝ հաճախող սաների, սովորողների թվերը (անցած շաբաթ՝ օրական միջինը 2821, առավելագույնը՝ 2866) ցույց են տալիս, որ ֆիզիկական միջավայրում միասին լինելը նախընտրում ենք։
Չենք կարող թույլ տալ, որ նորից ծավալվող վարակը վտանգի մեր համատեղ ուսումնական կյանքի անընդհատությունը, միասին սովորելու հրճվանքը, ստեղծագործելու ուրախությունը։ Առաջ բերենք Բլեյանի բաց դպրոցի 2020-ի ոգևորող փորձը՝ սեբաստացիական հակաբացիլ կենցաղով, ուսումնական աշխատանքի կազմակերպմամբ, և «Ձոն» ստուգատեսի մարտ ամիսը հայտարարենք նաև «Ձոն առողջությանը» ստուգատեսի շրջան՝ իր միջավայրով, տեխնոլոգիայով, անհատական հիգիենայով։ Հիշենք, որ յուրաքանչյուրս պատասխանատու է իր անձի ու մյուսների առողջության համար։ Անհրաժեշտ է վերականգնել վերջին շրջանում թուլացրած զգոնությունը։