Սևաբերդի մասին

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ Համաձայն ՀՀ վարչապետի 20.10. 1997 թ․ թիվ 493 որոշման՝ Սևաբերդը ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայրերի շարքում[2]։ 2017 թ․ համայնքների խոշորացման ծրագրով գյուղը մտել է Ակունք համայնքի մեջ։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ Գյուղի մակերեսը կազմում է 15.92 կմ2։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը զուտ հայաբնակ է եղել մինչև 1604 թվականը։ Որոշ ժամանակ անց խանական իշխանությունների հովանավորությամբ հայաթափ գյուղատեղիում հաստատվել են թյուրքական ծագմամբ իսլամադավան խաշնարած ցեղեր։ Նախնիների մի մասը 19151918 թթ.-ին և 19221925 թթ.-ին գաղթել են Մուշի, Վանի, Բասենի գավառների գյուղերից։ 1949 թ․ 29 ադրբեջանցի ընտանիք հեռացել են գյուղից։ Գյուղի բնակչությունը կազմված է հայերից և եզդիներից։ 1952 թվականին գյուղից 35 հայ ընտանիք տեղափոխվել է գյուղ Հաղթանակ, իսկ 11 ընտանիք տեղափոխվել է Սիլիկյան թաղամաս։ 2020 թ․ տվյալներով բնակչության թիվը կազմում է 220 մարդ։

Սևաբերդի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Ուսումնական ճամբար 2022

Հունվարի 10

Ընտրությամբ գործունեությունից հետո ծանոթացանք ճամբարի ծրագրին, անելիքներին։ Ճամբարի ընթացքում որոշել ենք ստեցծել սեղանի խաղեր, լեզվական խաղեր, որոնք կօգնեն ընդլայնել բառապաշարը, արագ կողմնորոշվել և զարգացնել երևակայությունը։

Այսօր սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ, առաջին խումբը` Արեն Մաթևոսյան, Տիգրան Բարսեղյան, արդեն ստեղծեցին մի խաղ։

Պատասխանատու Անի Մրտեյանի բլոգը՝ հղումը:

Design a site like this with WordPress.com
Get started