Երվանդաշատ — Ք. ա. 220 թ. գահ բարձրացավ Երվանդունյաց արքայատոհմի վերջին ներկայացուցիչը՝ Երվանդ Վերջինը։ Այնտեղ, ուր Արաքս և Ախուրյան գետերը միախառնվում են, Երվանդ Վերջինը կառուցում է նոր մայրաքաղաք՝ Երվանդաշատը։ Երվանդ արքան իր ունեցած գրեթե ողջ հարստությունը կուտակում է Երվանդաշատում, իսկ հեթանոսական աստվածների արձանները տեղափոխում դրանից հյուսիս՝ Ախուրյանի ափին կառուցած Բագարան քաղաք։ Մայրաքաղաքից ոչ հեռու նա կառուցել է տալիս նաև Երվանդակերտ դաստակերտը։