Posted in Հորինուկներ, Մայրենի

ՉԱՐԱՃՃԻ ԳԱՐՆԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Կար-չկար մի դաշտ կար:Այնտեղ ապրում էին նշենիները, յասամանները ,ձնծաղիկները և ծիրանի ծառերը: Մի օր էլ դեղձանիկները բնակիչներին խորհուրդ տվեցին, որ նշեն կենգուրուի ծննդյան օրը, շատ-շատ ուրախ անցնի: Եվ որոշեցին, որ պետք է մեքսիկացիներին էլ հրավիրել, և հենց եկավ ապրիլի 30-ը նրանք արագ պատրաստվեցին և դա արեցին կենգուրուից գաղտնի, որպեսզի նրա համար լինի անակնկալ: Առավոտյան նա արթնացավ ու տեսավ մեծ պատրաստություն, և հարցրեց իր ընկերներին՝ սա ի՞նչ պատրաստություն է:

— Ի՞նչ է , մոռացե՞լ ես, որ այսօր քո ծննդյան օրն է:

-Աաաաաաա, ճիշտ է, ես իմ բոլոր ծննդյան օրերին միայն նվերներ էի ստանում, իսկ այս ծննդյան օրը ՝ ոչ միյայն նվերներ, այլ նաև համեղ կեքսեր: Շնորհակալություն, իմ ամենաբարի ընկերներ: Այսպես նրանք ուրախանալով ամեն մի ծնունդ նշում էին:

Posted in Без рубрики, Հորինուկներ, Մայրենի

Եղնիկների ժողովը

Եղնիկները նստեցին մի ծառի տակ, խոսեցին: Մի եղնիկ խոսեց իր հերթին:

— Եղնիկնե՛ր, եղջերունե՛ր, ես մի սիրուն եղնիկ եմ , ունեմ մեծ պոզեր, ունեմ նաև ժպիտ ու սեր: Ես շատ աշխատասեր եղնիկ եմ, չկարծեք, թե ձեր նման ծույլ եմ:

Մեկ էլ աշխատասեր եղնիկին զանգեց մի ուրիշ եղնիկ ու ասաց.

— Լսի՛ր եղբայր, ասում են՝ եղստանում գայլ կա:

— էդ ո՞նց,- ասաց աշխատասեր եղնիկը:

— Օրինակ հիմա նա շատ սոված է և ուզում է եղնիկ ուտել, այնպես որ զգուշ եղիր: Աշխատասեր եղնիկը զգուշացրեց, որ գայլ կա եղստանում ու եղնիկներից մեկի գլխում միտք ծագեց, որ կարող են պաշտպանիչները վերցնել և քշել գայլին:  Այդպես էլ արեցին, և գայլը փախավ:

Posted in Без рубрики, Հորինուկներ, Մայրենի

Չորսի արկածները

Կար-չկար մի թիվ կար, անունը Չորս: Մի օր Չորսը գոռալով լեղապատառ վազում էր:Երբ հարցրեցին, թե ինչ է եղել, նա ասաց.
-Միթե չեք տեսնում, որ Հանումը ընկել է հետևիցս:
Չորսը, շունչը կտրվելով, վազում էր և հասավ ու միանգամից՝ չը՛խկ, Չորսին երկու կես արեց և դարձրեց երեք ու Երեքը տխրեց, որ նա երեք է, այլ որ թե Չորս…
Երեքը լացելով քայլում էր ու պատահական հանդիպեց Բամզապատկմանը և նա ասաց.
— Դու կարող էս ինձ բազմապատկել…
Բազմապատկումը պատասխանեց.
— Այո, ու Բազմապատկումը նրան ավելացրեց հինգ անգամ և դարձրեց Տասնհինգ: