ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ ԵՎ ՀԱՐՄԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ

ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ ԵՎ ՀԱՐՄԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ
Շարունակել կարդալ “ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ ԵՎ ՀԱՐՄԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ”

Բնագիտություն

  1. Ի՞նչ է բույսերի բազմացումը: Ո՞րն է բույսերի բազմացման առանձ­նահատկությունը։

Բույսերր, ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են: Դա կարևոր հատկություն է. այդպես կյանքը շարունակվում է: Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ: Բազմացման այսպես կոչված անսեռ ձեր բնորոշ է բույ­սերին, սա նրանց բազմացման առանձնահատկությունն է:

  1. Բույսերի բազմացման ի՞նչ եղանակներ կան:

Կա բույսերի սերմերով բազմացում։ Նաև կա ուրիշ եղանակ անսեռ և սեռական։

  1. Ի՞նչն է ծառայում բույսերի տարածմանը բնության մեջ:

Բույսերի տարածմանը ծառայում են բույսի մարմնի մասերը կոները, ծաղիկները, պտուղները, սերմերը:

  1. Ո՞րն է արտաքին միջավայրի գործոնների դերը բույսերի տարած­ման մեջ:

Բույսերի տարածումը տեղի է ունենում տարբեր ճանապարհներով` քամու, ջրի, միջատների, թռչունների, գազանների և մարդու միջոցով:

  1. Ի՞նչ հարմարանքներ ունեն բույսերը բնության մեջ տարածվելու համար:

1. Ի՞նչ է բույսերի բազմացումը: Ո՞րն է բույսերի բազմացման առանձնահատկությունը։

Բույսի բազմացումը շատ կարևոր հատկություն է։

Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ, Բազմացման այսպես կոչված անսեռ ձևը բնորոշ է բույ­սերին սա նրանց բազմացման առանձնահատկությունն է: Բույսերր ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են այդպես կյանքը շարունակվում է:

2. Բույսերի բազմացման ի՞նչ եղանակներ կան:

Բույսերը բազմանում են 2 եղանակով անսեռ և սեռական

3. Ի՞նչն է ծառայում բույսերի տարածմանը բնության մեջ:

Բույսերի տարածմանը ծառայում են բույսի մարմնի մասերը կոները, ծաղիկները, պտուղները, սերմերը:

4. Ո՞րն է արտաքին միջավայրի գործոնների դերը բույսերի տարածման մեջ:

Բույսերի տարածումը տեղի է ունենում տարբեր ճանապարհներով` քամու, ջրի, միջատների, թռչունների, գազանների և մարդու միջոցով:

5. Ի՞նչ հարմարանքներ ունեն բույսերը բնության մեջ տարածվելու համար:

Տարածվելու համար բույսերում կան շատ համարանքներ: Դրանք են քամու միջոցով տարածվող պտուղների և սերմերի թեթև լինել, դրանց վրա թևիկների և մազմզուկների առկայությունը:

  1. Ի՞նչ է ֆլորան:

Բազմանալով և տարածվելով՝ բույսերը գրավում են որոշակի տա­րածքներ: Այդպիսի տարածքների բույսերի բազմազան խմբերր միասին անվանում են ֆլորա:

  1. Դիտեք եղևնի կամ սոճի, նրա վրա գտեք կոներ: Դիտեք մրգատու ծառ կամ թուփ, գտեք պտուղներ: Նկարեք կոները և պտուղները: Ի՞նչ կարող եք պատմել դրանց մասին: Փորձեք պարզել, թե ի՞նչ կա կոնում կամ պտղում: Դրանցում արդյո՞ք զարգա­նում են սերմեր:
  1. Դպրոցամերձ և տնամերձ հողամասում կամ այլ վայրում տեսե՞լ եք, թե ինչպե ս են բազմանում բույսերը: Պատմեք, բերեք օրինակներ:

Գտեք հանելուկների պատասխաները

Կանգնած են դաշտում քույրիկներ

Դեղին աչքով, սպիտակ թարթիչներով: (Երիցուկ)

Մեր այգում ճառագայթեց մի հանելուկ.

Հյութալի ե ընդարձակ ու շատ կլոր,

Ամռանը դեռ կանաչ, իսկ աշնանը շատ կարմիր: (Լոլիկ)

Կլոր ու կարմիր աճում եմ ճյուղին,

Ինձ սիրում են մեծերը և փոքրիկ երեխաները: (Խնձոր)

Բնագիտություն

Հարցեր և առաջադրանքներ  

Ի՞նչ է կլիման:

Կլիման տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունն է:

Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:

Աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:

Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։

Աշխարհագրական լայնությունը:

Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:

Ցամաքային կլիման է մեր բնակավայրին բնորոշ:

Հինական տպեր

Ծովային կլիման,ցամաքային կլիման, մուսսոնային կլիման, միջերկրածովային կլիմա:

Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:

Ցամաքայինում շատ անձրև չի գալիս, իսկ ծովայինում շատ է գալիս: Ցամաքային կլիման ցամաքներից է առաջացել ինչպես մեր հանրապետությունը, իսկ ծովային կլիման առաջացել է ծովերից և օվկիանոսներից:

Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Մուսսոնայինում  ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ են, իսկ միջերկրածովայինում ձմեռր մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Մուսսայիինի պատճառը մուսսոնային քամին է, իսկ միջերկրածովայինի պատճառը միջերկրական ծովի առափնյա շրջանն է:

Քամի առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը.

Տարբերում են քամու հետեյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին:

Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը:

Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոնները ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Մուսսոններիը իրենց ուղղությունը փոխում են տարին երկու անգամ:

Պասսատները արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում:

Օրական երկու անգամ փոխում են իրենց ուղղությունը բրիզները և լեռնահովտային քամիները:

Իրենց ուղղությունը երբեք չեն փոխում պասսատները:

Թեստային աշխատանք

Ջրոլորտ

Լրացրեք նախադասությունը.

  1. … օվկիանոսի կամ ծովի այն մասերն են, որոնք մխրճված են ցամաքի մեջ.
  2. Համաշխարհային օվկիանոսի ջրի մակերեւույթի մակարդակն անվանում են ….
  3. Գլխավոր գետերի մեջ թափվող գետերը դրանց … են.
  4. Ըստ հոսակարգի, լճերը լինում են … եւ …, ըստ քիմիական կազմի, … եւ ….
  5. Առաջին ջրամերժ շերտի ջրերն անվանում են …, իսկ երկու ջրամերժ շերտերի միջեւ եղած ջուրը, ….
  6. Այն բարձրությունը, որից վեր ավելի շատ ձյուն է գալիս, քան հալվում է, կոչվում է ….
  7. Ջրոլորտի բաղադրամասերն են …………..:
  8. Կղզիները դա ——————-, թերակզղիները դա ———————, նեղուցները —- ——————:

Ընտրեք ճիշտ տարբերակը.

Համաշխարհային օվկիանոսի մակերեւույթին ջրի շարժման պատճառներից են,

ա) քամիները, անձրեւները, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

բ) քամիները, երկրաշարժերը, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

գ) քամիները, երկրաշարժերը, մառախուղը, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

Ընտրեք ճիշտ պնդումերը:

ա) Օվկիանոսային հոսանքների առաջացման պատճառը միայն ստորջրյա երկրաշարժերն են.

բ) Մակընթացություն եւ տեղատվություն առաջանում են Լուսնի եւ Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ.

գ) Լեռնային գետերը հոսում են արագ, իսկ հարթավայրայինները, դանդաղ.

Բնագիտություն

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:
    Սառցադաշտերի առաջացումը: Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանր 00-ից ցածր է, տեղումներր թափվում են հիմնականում ձյան տեսքով:
  2. Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:
    Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկութային և լեռնահովտային:
  3. Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:
    Այսբերգներր շատ վտանգավոր են նավարկության համար, որովհետև դրանց ծավալի մեծ մասր՝ 3/4-ր, րնկղմված է ջրի մեջ, ուստի հեռվից դիտե­լիս շատ փոքր են երևում:Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում-իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:
  4. Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:
    Սառցադաշտային լեզվակը հովտով շարժվում է ցած և այնտեղ հալ­վում, կուտակում վերևից քայքայված, բերված կոշտ նյութերը՝ առաջաց­նելով թմբեր, որոնք կոչվում են մորեններ: Նման թմբաշարեր շատ կան Եվրոպայի հյուսիսային մասում:

Բնագիտություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
    Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

  1. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: 
  2. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Բնագիտություն.ՋՐԻ ՇԱՐԺՈՒՄՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ, ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։
    Ալիքավորում և Ցունամի:
  2. Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:
    Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն:
  3. Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:
    Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառը մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:
  4. Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
    Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը:
  5. Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:
    Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

Բնագիտություն

Ջրոլորտ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
    Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:
  2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:

Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդքիմիական բանաձևը՝ H2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։

Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերումլճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

  1. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:

Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:

Աղի ջրերր պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերը նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:

  1. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կիմայի վրա:
    Ջրի մյուս կարևոր հատկությունը ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:
  2. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:

Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

Արևորդի բնապահպանական միջազգային փառատոն

Հսկա սառցե հողակտոր, որը շրջապատված է սառցե ծովերով։ Հյուսիսային Ռուսաստանի մեծ տարածքները տասնամյակներ շարունակ եղել են արգելված գոտիներ և առաջին անգամ ամբողջ աշխարհից գիտնականները ուսումնասիրում են այս հսկայական տարածքը, և այն, ինչ նրանք գտնում են, տագնապալի է: Հսկայական ձորեր են բացվում այնտեղ, որտեղ նախկինում անծայրածիր տայգա անտառներ էին, մշտական սառույցի հսկայական շերտերը հալվում են և բացահայտում հին սիբիրյան ֆաունայի մնացորդները: Այս ամենի հետևանքով վայրի բնության մի շարք տեսակների ճակատագիրը վտանգված է։ «Բարակ սառույցի վրա» ֆիլմը ցուցադրում է ուշագրավ տեսարաններ և պատմություններ աշխարհի ամենահեռավոր շրջաններից մեկի մասին:

Design a site like this with WordPress.com
Get started