Մայրենի

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/
Մյունխհաուզենը մտածեց,որ ամուր բռնեց պարանի ներքևի ծայրը, կացնով տվեց վերևի ծայրը կտրեց և կապեց ներքևի ծայրին։ Այս բանն իրեն գետնին իջնելու հնարավորություն տվեց։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։   /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Եվ հանկարծ ելքը գտավ. եղունգներով աստիճաններ փորեց և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկավ։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/
Կացինը գտնելու համար երկար ժամանակ կորցրեց:Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ է.արծաթը որ արծաթի վրա դնես չի երևա:

5․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։
Օ՜,ո՜չ ո՜չ ոչ մի դեպքում:

Բառային առաջադրանքներ

1․ Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ․ /1 միավոր/

օդ-օդային

խոտ – խոտածածկ

ջուր-ջրային

արծաթ- արծաթյա

2․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/
չկորցնելով,աճել,գտնելու,չորացրել,բռնել։

3․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գործը։ /1 միավոր/

Փորել —փորել փոսը

Դուրս գալ ——դուրս գալ գետնի երես

Աճեցնել —-աճեցնել բակլա

Տեսնել —տեսնել տները

4․ Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/
Հիշեցի-մտաբերեցի
Իսկույն-անմիջապես
Ուրախ-ուրախ- զվարթ
Վերջիվերջո-վերջապես

5․Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/

Բարեբաղտաբար-դժբաղտաբար
բարձրանալ-իջնել
հազիվ-շուտ
երկար-կարճ

Մայրենի թեստային աշխատանքներ

  1. Տրված բառերը խմբավորիր ըստ նույն երկհնչյունի:

Մետաքսյա, քրիստոնյա, գործունյա, լյարդ, կյանք:

ալյուր, ձյութ, խոխոջյուն ,հյուրասիրություն:

եղբայր, քաղաքամայր, հայելազարդ:

յոթանասունմեկ, արդյոք:

տեսաերիզ:

խարույկ, շագանակագույն:

2. Կազմիր բառեր:

ակնաբույժ,  անասնաբույծ, մարդախույս, բազմաճյուղ, բյուրակն, սյունաշար:

3. Գտիր տրված բառերի հոմանիշները:

կոտոշ-պոզ, եղջյուր

միանգամից-անմիջապես

հոտ-բույր, բուրմունք

երկնագույն-կապույտ, լուրթ:

4. Ընտրիր և լրացրու համապատասխան բառը՝ բյուր, սույն, սյուն, բույր:

սույն թվի ապրիլ ամսին մասնակցեցինք օլիմպիադայի:

Տաճարի մեկ սյուն դեռևս կանգուն էր:

Ծաղիկների բույր լցրել էր սենյակը:

Արագածը բյուր աղբյուրների լեռ է:

5. Արտագրիր և լրացրու երկհնչյունները՝ այ, յա,  յու, յե:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտը՝ Կորյունը, գրել է իր ուսուցչի կյանքի պատմությունը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում: Նրա  հայրը Վարդանն էր, իսկ մոր մասին տեղեկություններ չկան: Մեսրոպը կրթություն ստացել է հունական դպրոցում: Հետո շրջել է Հայաստանով մեկ, ժողովրդի համար կարդացել է Աստվածաշունչ մատյանը և թարգմանել հայերեն: Նա հասկացել է, որ հայը պիտի իր գիրն ունենա, կարդա և գրի մայրենի լեզվով:

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փոր□ում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

— Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:

— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝  լրացնելով բաց թողած տառերը: 

հույսն, կախարդության ,կարգ, փորձում:

2.Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

ա) աչքը վնասել
բ) ուշադրություն գրավել
գ) աչքը բուժել
դ) չորս կողմը նայել

3.Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

կլոր -շրջանաձև

ծերուկ-ալեոր

տկլոր-մերկ

պարզ-հստակ, ջինջ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ նշված նրա տեսակը.

ա) կախարդություն – պարզ
բ) գինի – պարզ
գ) ծերուկ – պարզ
դ) գազանիկ — պարզ

5.Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա) մարդկանցով
բ) վայրենիներ
գ) կախարդություն
դ) գազանիկներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե այն ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված: Հուշում՝ գոյականը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերի:

ա) կաթիլ – գոյական
բ) կախարդություն – գոյական
գ) զարհուրելի – գոյական
դ) երանգ – գոյական

 7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

երևալ -երևում են

վազվզել-վազվզում

ճանկռոտել-ճանկռոտում

պատասխանել-պատասխանեց

8.Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական (գործողություն կատարողըև ստորոգյալը (գործողությունը):

Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:

ենթակա- Ծերուկ

ստորոգյալ-զննում էր

9.Տեքստից դու՛րս գրիր մեկ հարցական նախադասություն: 

Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշանԼրացրո՛ւ:

11.Գրի՛ր մեկ բառով.

Ա) վազ տալ — վազել
Բ) պատառ-պատառ անել —պատռոտել
Գ) գուշակություն անել  — գուշակել
Դ) որոշում կայացնել — որոշել

12.Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  են երևում:

13.Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

Ա) կախարդություն անելը
Բ) բոլորին զարմացնելը
Գ)ամեն ինչ իրար խառնելը
Դ) ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է

14.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:

Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան:

15.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:

և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

Թեստային աշխատանք – Նառա Նիկողոսյան

4-րդ դասարան

1-ին մաս

Կարդա տեքստը և պատասխանիր տրված հարցերին:

Դավիթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր` դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավիթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում: Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով (վազել) նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` հայտնում.

— Ես եկա¯…

Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո՛չ կարող էր գնդակ խաղալ, ո՛չ ծառերը մագլցել, միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին չթողնի իրենց հետևից գալ:

— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Մայրը ծիծաղում էր.

— Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել:

Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի¯նչ պատմության մեջ ընկան:

Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

— Ես եկա¯…

Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը:

Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

— Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

Իրավիճակն անելանելի էր: Բոլորից շատ Դավիթն էր տխրել:

— Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

— Մի նայեք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի, այստեղ արի:

Լիլին վազելով եկավ` ասելով.

— Ես եկա¯…

եշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

— Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

1.Նշի՛ր երկու բան, որոնցով նկարագրվում է Լիլին: 1 միավոր
Չարաճճի, սևաչա:

2.Ո՞րն էր Դավիթի հիմնական խնդիրը: 0,5 միավոր

ա) Հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ) Քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ) Ընկերը կորցրել էր Դավիթի միակ գնդակը:

դ) Մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

3.Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին:

Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին: 0,5 միավոր

1) Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:

2) Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:

3) Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքրիկ է:

4) Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում և խաղերին չի խառնվում:

  1. Ըստ Դավիթի` ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն ընկավ: 1 միավոր
    Տիգրանը բարկացել էր Լիլիի վրա և ուժեղ գնդակով հարվածեց Լիլիին ու գբդակը ընկավ բակը հարևանի:

5.Ինչո՞ւ տղաները չէին կարող հարևանին խնդրել, որ գնդակը վերադարձնի: 1 միավոր
Վախենում էին ու մտածում որ չեն ստանա հետ:

  1. Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին: 1 միավոր

Նա հեշտությամբ հանեց գնդակը հարևանի տնից:

  1. Ինչի՞ց ենք մենք իմանում, որ եղբոր վերաբերմունքը նրա հանդեպ փոխվեց: 1 միավոր

Նա Լիլիին ասաց, որ գնդակ խաղալ կսովորեցնի:

  1. Տեքստից դո՛ւրս գրիր 1 հարցական նախադասություն: 0,5 միավոր

— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

2-րդ մաս

Կատարի՛ր տրված առաջադրանքները:

1.Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի  տեղում դատարկ վանդակ էԱրտագրիր ընդգծված բառերըդատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը: 1 միավոր

տաք հագուստ

հմուտ որսորդ

լայն միջանցք

երկարավիզ ընձուղտ

2.Ո՞րն է տրված նախադասության ենթական: 0,5 միավոր

Վերադարձին մի անտառի մեջ թագավորը հանդիպեց մի ծերունու:

3.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշանԱրտագրիր այդ նախադասությունը և դիր բաց թողնված կետադրական նշանը: 0, 5 միավոր

Այդ երկրում բարձր ծառերով մի անտառ կար, որը հասնում էր մինչև կապուտակ ծովի ափը:

4.Ո՞ր բառի իմաստն է`փորելով գետնի տակից որևէ հին բան հանել: 0, 5 միավոր

1) պեղել

2) զննել

3) նշմարել

4) կերտել

5.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակըըստ կազմության: 0,5 միավոր

1) աշխարհամաս – հոդակապով բարդ բառ

2) զարմանալի – վերջածանցավոր բառ

3) ջրհոր – անհոդակապ բառ

4) մատիտ – ածանցավոր բառ

6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե այն ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված: 0,5 միավոր

1) դպրոց – իր ցույց տվող գոյական

2) այգի – ածական

3) թեև – շաղկապ

4) երեսուն – թվական

7.Արտագրիր նախադասությունըփակագծերում տրված բառերը ձևափոխելով և տեղադրելով բաց թողած տեղերում: 1 միավոր

Նա տեսավ, որ խանութից դուրս գալիս հայրը մի ծանոթի հանդիպեց:

(խանութ, ծանոթ)

4-րդ դասարան

 Նախադասություններն  ըստ հաղորդակցման լինում են 4 տեսակ՝ պատմողական, հարցական, հրամայական, բացականչական:

Պատմողական է կոչվում այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում:

Օրինակ՝ Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է:

Հարցական է կոչվում այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին:

Օրինակ՝ Ո՞վ է գրել «Մանչուկն ու Կառլսոնը»:

Հրամայական է կոչվում այն նախադասությունը, որով հրամայում, խնդրում կամ հանձնարարում են մի բան անել:

Օրինակ՝ Գրի՛ր շարադրություն «Իմ անվան պատմությունը» վերնագրով:

Բացականչական է կոչվում այն նախադասությունը, որով ուրախությունը, տխրությունը, ցավն արտահայտում են բացականչությամբ:

Ջա՜ն, շուտով Զատիկ է:

Հովհ. Թումանյան. «Սասունցի Դավիթ»,-ից դուսս գրիր 4-ական նախադասություն։

Պատմողական
1.Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։

2.Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։

3.Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։

4.Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։

Հարցական

1.Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։

2Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր….

3.Հո՜ղեմ գըլուխը… ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ…

4.Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։

Հրամայական

1.Թե որսկան ես դու — նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար:

2.Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի…

3.Գընա, որս անի սարերի վըրեն։

4.— Գընա՛, հորեղբայրդ — Օհանը կասի։

Բացականչական

1.— Օ՜ֆ, ի՜նչ դըժվար է, հորեղբայր Օհան.

2.— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած:

3.— Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց:

4.— Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես:

Եզոպոսի առակներից

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխար-ի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մար-իկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թա-ավորները արձակում իրենց անար-ար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

Թագավորները,անարդար,մարդիկ,աշխարհի:

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:
Երկրորդ անգամ Քսանթոը Եզոպոսին ուղղարկեց շուկա ամենավատ բանը բերելու:

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:
Մարդիկ իրար լեզվի օգնությամբ կարողանում են հայտնել իրենց ուրախությունը հուզող միտքը,կարողանում են բամբասել:

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

1. Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
2. Մինչև սուրը սրվեց, լեզուն գլուխը թռցրեց:
3. Ինչքան լեզու գիտես, էնքան մարդ ես:
4. Քաղցր լեզուն օձը բնից կհանի:
5. Աշխարը շինողն ու խանդողը լեզուն է
6. Թուրը մի մարդ սպանեց, լեզուն՝ մի բանակ (զորք):
7. Տավարի կապից կբռնեն, մարդու՝ լեզվից:
8. Տավարին կապով կկաբեն, մարդուն՝ լեզվով:
9. Ոտքով ընկնողը կելնի, լեզվով ընկնողը չի ելնի:
10. Գեշ լեզուն ածելուց սուր է:
11. Լեզվով ծակածը նշտարն էլ չի ծակի:
12. Լեզուն արդար, սիրտը՝ չար:
13. Անուշ լեզուն մեղրից քաղցր է:
14. Լեզվիդ չափ ու չվան դի՛ր:
15. Լեզուդ տակը ոսկոր չունի, որ սուտ խոսելիս ծակի:
16. Լեզվի տակ փուշ չկա (ոսկոր չկա):
17. Խոսքը քանի բերանումդ է, քոնն է, բերանիցդ ելավ՝ քոնը չէ:

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով արդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:
-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:
արտահայտություններով,առակները,աշակերտները:

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում: (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ)

Եզոպոսի առակները

ԱՌԱԿՆԵՐ

Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջեղության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:



Ճամբարային առօրայի լուսաբանում

31.06.2021
Մասնակցել ենք ընտրության գործունեությանը այնուհետև մայրենիի և մաթեմատիկայի գործունեությանուը:Ծանոթացել ենք ջոկատի հետ:
01.06.2021
Այդ օրը երեխաների պաշտպանության օրն էր մենք գնացել էինք ԿինոՀայաստանի դիմացի այգին թարգմանչական ջոկատի հետ:
02.06.2021

Այսօր մենք շատ լավ օր անցկացրեեցինք: Մայրենիի և մաթեմատիկայի պարապմունքներից հետո աղջիկներով մի լավ լողացանք լողավազանում :
07.06.2021
Այսօր մենք գնացել էինք Թումո որտեղ լավ խաղացինք լոտո տղաները մարզական բակում էին խաղում,նաև այսօր ես փրկեցի գնդակը ջրից:



Ջոկատ՝թարքմանչական
Վարող՝Անի Մրտեյան Գայանե Փարվանյան

Հաշվետվություն

4-րդ դասարան․
Մայրենիի ստուգատես

1.Տարվա իմ ձեռքբերումները

Ես Նատալին եմ: Այս տարի ես ավարտել եմ չորրորդ դասարանը: Մեր Մայրենիի դասերը շատ օգտակար են ինձ համար: Սովորել ենք Վահան Տերյանի,Հովհաննես Թումանյանի,Հովհաննես Շիրազի բանաստեղծությունները,Սասունցի Դավիթ Էպոսը,ածանցավոր բառերը,Հազարան Հավքի հեքիաթը,Ջաննի Ռոդարիի հեքիաթները,խոսքի մասերից բայն ենք սովորել: Ես նախորդ տարի թերի էի մաթեմատիկայից, իսկ այս տարի լավ գիտեմ: Ես այս տարի եղել եմ մի քանի վայրերում , որտեղ նախկինում չեմ եղել՝ Ապարան, Թումանյանի թանգարան, Պլանետարիում, Բնության թանգարան, Գ.Սունդուկյանի անվան թատրոնում Ալադինի արկածները ներկայացմանը:

2.Երեվակայական պատմության հորինում

LOL տիկնիկի արկածները

Posted bynataliharutyunyanPosted inБез рубрикиEditLOL տիկնիկի արկածները

LOL-երի աշխարհում ապրում էին ամենագեղեցիկ lol-երը: Այնտեղ ապրում էր lol-երի թագուհին Անաստասիան: Ամեն օր lol-երը իրենց թագուհու համար lol-երի ձևավորությամբ նվերներ, էին պատրաստում՝ գրիչ, ռետին, տետր և այլն , այլն, այլն: Հետո Թագուհի lol-ը մտածեց, որ շատ-շատ է հնացել իր պալատը և որոշեց նորը կառուցել: Եվ շատ գեղեցիկ էր ստացվել ու թագուհուն շատ դուր եկավ , և նա ազատ ապրում էր իր նոր պալատում:


3.Ընթերցում՝Կարդում եմ ես:

https://youtu.be/q81q_hHkt78

4. Ճամբարային առօրայի լուսաբանում

31.06.2021
Մասնակցել ենք ընտրության գործունեությանը այնուհետև մայրենիի և մաթեմատիկայի գործունեությանուը:Ծանոթացել ենք ջոկատի հետ:
01.06.2021
Այդ օրը երեխաների պաշտպանության օրն էր մենք գնացել էինք ԿինոՀայաստանի դիմացի այգին թարգմանչական ջոկատի հետ:
02.06.2021

Այսօր մենք շատ լավ օր անցկացրեեցինք: Մայրենիի և մաթեմատիկայի պարապմունքներից հետո աղջիկներով մի լավ լողացանք լողավազանում :
07.06.2021
Այսօր մենք գնացել էինք Թումո որտեղ լավ խաղացինք լոտո տղաները մարզական բակում էին խաղում,նաև այսօր ես փրկեցի գնդակը ջրից:



Ջոկատ՝թարքմանչական
Վարող՝Անի Մրտեյան Գայանե Փարվանյան


Տարվա իմ ձեռքբերումները

Ես Նատալին եմ;Այս տարի ես ավարտել եմ չորրորդ դասարանը;Մեր Մայրենիի դասերը շատ օգտակար են իմ համար;Մենք շատ տարբեր թեստեր ենք գրել Ջանի Ռոդարիի հեքիաթների հետ միասին տարբեր բաներ ենք արել;Ես նախորդ տարի վատ էի մաթեմատիկայից իսկ հիմա ամեն ինչ գիտեմ,նախորդ տարի կորոնավիրուսի ժամանակ մենք միայն գնում էինք մեր գյուղ չնայած որ դաել չեր կարելի բացի դրանից նախորդ տարի ոչմի խանութ կամ խաղահրապարակ բաց չեր իսկ այս տարի ամեն ինչ բաց է;Նախորդ տարի մենք բացել ենք մեր օճաառի ընկերությունը;Նաև նախորդ տարի ես չգիտեյի շոկոլադ պատրաստել:

Design a site like this with WordPress.com
Get started