Բարձունքի հաղթահարման ընտանեկան նախագիծ

Մասնակիցներ՝ սովորող Նատալի Հարությունյան, մայրիկ Անի Գյոզալյան, հորաքույր Տատթևիկ Հարությունյան, զարմուհի Լիա Ավետիսյան:

Բարձունքի հաղթահարման օրը՝ 28 մայիսի, սկզբնակետը՝ Երևան:

Ամբերդ, Ամպիր, Անբերդ, Համբերդ, Հանբերդ, Ղըզղալա[2], միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց։ Կառուցվել է 11-13-րդ դարերում, Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս: Տեղադրված է եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում:

Գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում, իսկ ներկա վարչական բաժանման համաձայն՝ Արագածոտնի մարզում՝ մայրաքաղաք Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս:

Ամբերդ անունը ծագել է աղավաղման հետևանքով, նախնական անունը եղել է Անբերդ[3]։ Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ, կից-բերդ: Հանդիպում է նաև Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ: Կոչվել է նաև Հանբերդ, Համբերդ, Ղըզղալա անուններով:

Ամբերդում ամրոց է եղել դեռևս վաղ ժամանակներից: Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ: Բրոնզի դարում կառուցվել է ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Որպես բերդ-ամրոց այն հատկապես հայտնի էր հելլենիստական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով[4]։

Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են Կամսարական իշխանների կողմից, հավանաբար 7-րդ դարում: Դա կապվում է ինչ-որ եկեղեցուց պեղումների ժամանակ գտնված ճարտարապետական դետալի հետ, որի թվագրման հետ կապված խնդիրներ կան։ Դժվարամատրելի տեղերում ամրոցներ սկսեցին կառուցել 10-րդ դարից, երբ փոփոխվում էր երկրի պաշտպանական համակարգը։ Ինչ վերաբերում է Ամբերդին, ապա ներկայիս ամրությունը 11-13-րդ դարի կառույց է:

Ամբերդ ամրոցն 8-րդ դարում անցել է Բագրատունիներին՝ հետագայում դառնալով Բագրատունիների թագավորության կարևորագույն ռազմական պատվարներից մեկը: 10-րդ դարում Բագրատունի արքաներն այն հանձնել են հայոց զորքերի սպարապետներ Պահլավունի իշխաններին: Դրա մասին վկայում է Անիի վարդապետ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու մոտ 1050 թվականին գրված նամակը, որում նշվում է, որ 10-րդ դարի սկզբին բերդը և մերձակա շինությունները պատկանում էին հզոր Պահլավունի իշխաններին։ 1045 թվականին Անիի Բագրատունիների թագավորության կործանումից երկու տարի անց՝ 1047 թվականին, բյուզանդական զորքերը գրավեցին Ամբերդը: 11-րդ դարի 70-ական թվականներին Ամբերդը գրավեցին սելջուկ-թուրքերը և այն դարձրեցին զորակայան:

1196 թվականին Զաքարե և Իվանե Զաքարյանները, ջախջախելով Գանձակի ամիրայության ռազմական ուժերը, ազատագրում են Ամբերդը և այն հանձնում իրենց զորավարներից մեկին՝ Վաչե Վաչուտյանին, որն այն դարձնում է իր իշխանանիստը: Զաքարյանները Ամբերդի՝ սելջուկներից ազատագրելու կապակցությամբ մի խաչքար են կանգնեցրել, իսկ ամրոցում թողել արաբերեն արձանագրություն։ Վաչե Վաչուտյանն ու նրա կին Մամախաթունը մեծ գործունեություն ծավալեցին ի նպաստ ամրոցի մերձակայքում գտնվող Տեղերի վանքի, Սաղմոսավանքի և Հովհանավանքի։

1236 թվականին Ամբերդը գրավվել և ավերվել է մոնղոլների կողմից: 13-րդ դարի վերջին Վաչուտյանները վերակառուցել են ամրոցը: Ամբերդը վերջնականապես կործանվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ՝ 14-րդ դարի վերջին և այլևս չի վերականգնվել: Պարսպի մոտ, բերդաքաղաքի կենտրոնական ցածրադիր մասում է գտնվում 1026 թվականին իշխան, սպարապետ Վահրամ Պահլավունու հովանավորությամբ և Մարմաշենին շատ նման նախագծով կառուցված Վահրամաշեն եկեղեցին:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ-ՆԿԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (Ստուգատես)

Իմ նկարներն ու բացիկը

Իմ գործունեությունը տեսանյութերում

ԻՄ ՍԻՐԵԼԻ ՄԱՐԶԱՁԵՎԸ

Բարև բոլորին: Ես մտածել եմ մի նախագիծ: Ես այժմ հրապարակում եմ իմ սիրելի մարզաձևը, այն է ՝ հեծանվավարություն:Ես շատ եմ զվարճանում հեծանիվ քշելուց, և դա անում եմ մեծ սիրով ամեն օր: Ուզում եմ դուք էլ միանաք իմ նախագծին, նկարեք ձեզ մարզվելիս և ուղարկեք տեսանյութերը իմ էլ. հասցեին՝ natali.h@mskh.am: Նախագիծը կամփոփեմ մայիսի 12-ին:

Իմ նախագծին մասնակցել են՝

Միլա Խաչատրյան

Ալեքս Հովհաննիսյան

Լուիզա Գևորգյան

Արմինե Մովսիսյան

Վահե Ղազարյան

Ալեքս Բաբայան

Մանե Օհանջանյան

Արսեն Աբրահամյան

Design a site like this with WordPress.com
Get started