Սովորողի անհատական հաշվետվություն

Բլոգում տեղադրել բնագիտության, հայրենագիտության բաժնի հղումը։
Հայրենագիտություն Բնագիտություն
2.Առանձնացնել այն նախագծերը (բնագիտություն-հայրենագիտություն), որին մասնակցել ես:

Ծաղկազարդ, բնագիտական փորձեր

3.Ինչ ճամփորդությունների ես մասնակցել

  • Քաղաքային (քայլարշավ, թանգարան)
  • Մեկօրյա հայրենագիտական
  • Ճամբար (եռօրյա)

4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Այո կարող եմ բերել օրինակներ: Ես միշտ անում եմ բնագիտական փորձեր և մշակում հողերը բույսերի համար:

5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։
Մասնակցել եմ երեք ֆլեշմոբի:

6. Ուսումնա-հայրենագիտական արշավներից (մեկօրյա, բազմօրյա, քաղաքային’ թանգարան, քայլարշավ) որը կառանձնացնեիր և ինչու։
Ես կառանձնացնեի Շենգավիթ հնատեղին, որովհետև շատ հետաքրքիր ճամփորդություն եր:

7. Որտեղ կուզենայիր արշավել, որ այս ուսումնական տարում չարշավեցինք։

Հին Թաղեր

Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթումԱդրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի բռնազավթումը, որը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 12-ին[1]։ Այս ռազմական գործողությունը փաստացի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հրադադարի ռեժիմի առաջին լուրջ խախտումն է։ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի 2021 թվականի մարտի 1-ի հայտարարության համաձայն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված՝ Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված, օկուպացված՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից[2][3]։

Ներկայումս Ադրբեջանում պահվող մի քանի տասնյակ, ըստ որոշ աղբյուրների՝ ավելի քան 100 հայ գերիների մեծ մասն այս ռազմագործողության ընթացքում Խծաբերդից գերևարվածներն են[4][5][6]։

Հայրենագիտություն

Երվանդաշատ — Ք. ա. 220 թ. գահ բարձրացավ Երվանդունյաց արքայատոհմի վերջին ներկայացուցիչը՝ Երվանդ Վերջինը։ Այնտեղ, ուր Արաքս և Ախուրյան գետերը միախառնվում են, Երվանդ Վերջինը կառուցում է նոր մայրաքաղաք՝ Երվանդաշատը։ Երվանդ արքան իր ունեցած գրեթե ողջ հարստությունը կուտակում է Երվանդաշատում, իսկ հեթանոսական աստվածների արձանները տեղափոխում դրանից հյուսիս՝ Ախուրյանի ափին կառուցած Բագարան քաղաք։ Մայրա­քաղաքից ոչ հեռու նա կառուցել է տալիս նաև Երվանդակերտ դաստակերտը։

Հայրենագիտություն

  • Ինչ անուններով է հայտնի եղել  Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ մայրաքաղաքները:

Երվանդաշատը կոչվել է նաև Մարմետ

Արտաշատը կոչվել է նաև Հայկակական Կարթագեն

Վաղարշապատը կոչվել է նաև Էջմիածին

  • Որ  է հիմնադրել Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ մայրաքաղաքները:

Երվանդաշատը կառուցել է Երվանդ Վերջինը

Արտաշատը կառուցել է Արտաշես առաջինը

Վաղարշապատը կառուցել է Վաղարշ առաջինը

  • Ներկայումս որտեղ է գտնվում Երվանդաշատ, Արտաշատ և Վաղարշապատ մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:
mayraqaxaqner

Հայրենագիտություն

Երևանի Շենգավիթ համայնքն ունի շուրջ 6000-ամյա պատմություն։ Համայնքը գտնվում է Երևանի հարավարևմտյան մասում, Հրազդան գետի ձախ ափին։ Շենգավիթ բնակատեղիի պեղումների ժամանակ հայտնաբերվել է Քրիստոսից առաջ IV-II հազարամյակի հնագիտական նյութեր, որոնք ապացուցում են, որ Շենգավիթը եղել է Հայաստանի հնագույն ու ճարտարապետական կատարյալ կառույցներից մեկը։ Այն հիշեցնում է Միջագետքի, Փոքր Ասիայի (առաջին Տրոյա) հնագույն հուշարձանները։ Այս համայնքում է գտնվում Կարմիր Բլուրը (Թեյշեբաինի) հզոր ուրարտական քաղաքը։ Այն ներկայացնում է պատմական մեծ արժեք։

Շենգավիթը՝ որպես համայնք, ձևավորվել է 1996 թվականին։

Շենգավիթ համայնքը համարվում է արդյունաբերական, այստեղ են տեղակայված արտադրական մի շարք ձեռնարկություններ՝ «Գրանդ Տոբակո», «Արաքս Գոլդ» հայ-կանադական և «Գրանդ Քենդի» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունները, «Հայ-էլեկտրամեքենա», «Նաիրիտ», «էլեկտրոն», «Արմեն-Կարպետ», «Երևանի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական և այլ ընկերություններ[3]։

Հայրենագիտություն

  • Ի՞նչ անուններով է հայտնի եղել Վան մայրաքաղաքը:

Վան մայրաքաղաքը սկզբում կոչվել է Տոսպ, Տուշպա անուններով:

  • Ո՞վ  է հիմնադրել Վան և Արմավիր մայրաքաղաքները:

Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում վեր խոյացող լեռան լանջերին կառուցվում են բազմաթիվ զինանոցներ, պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում՝  հզոր պարիսպ։

Ներկայումս որտե՞ղ է գտնվում Վան և Արմավիր մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:

 

Կոմիտասի կենսագրությունը

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

Սանահին, 1902, հուլիսի 18

Սանահին, 1902, հուլիսի 18

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

Կ.Պոլիս, 1912

Կ.Պոլիս, 1912

Հայրենագիտություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք Այվազովսկու մասին.

1.Ծնվել է հուլիսի 17-ին, 1817թ-ին` Թեոդոսիայում (Ղրիմ), առևտրականի ընտանիքում, ովքեր Թեոդոսիա էին գաղթել Մոլդովայից։ Իր ընտանիքի 5 երեխաներից մեկն էր, ուներ 3 քույր և 1 եղբայր։

2. Նրա նկարչական տաղանդն առաջին անգամ նկատել է Թեոդոսիայի ճարտարապետը, ով պատանուն հաճախակի էր թուղթ ու մատիտ նվիրում, քանի որ Այվազովսկին դրանց բացակայության պատճառով նկարում էր Թեոդոսիայի հայկական թաղամասի տների տանիքներին։

3. Սովորել է Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիայում, իսկ նրա ուսման ծախսերը հոգացել է պետությունը։ Այվազովսկին ակադեմիան ավարտել է ոսկե մեդալով։

4. Ամուսնացել է 2 անգամ, առաջին կինը բրիտանուհի էր` Ջուլիան, երկրորդ կինը` Աննան, հայուհի էր, ում մասին ծովանկարիչը նշում էր, որ իրեն մոտեցրել է իր հայկական արմատներին։

5. Ավելի քան 6000 ստեղծագործության հեղինակ է։ Դժվար է ասել, ո՞րն է նրա գլուխգործոցը`«Իններորդ ալիքը», «Սև ծովը», թե՞ օրինակ «Արարատ լեռան հովիտը։» Բոլորը հիացմունքի են արժանի։

6. Իր ողջ կյանքի ընթացքում Այվազովսկին ունեցել է շուրջ 120 անհատական ցուցահանդես։

7. Իսկ դուք գիտե՞ք, որ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին Սառը պատերազմի տարիներին, Սպիտակ տանը Խրուշչովի հետ հանդիպման ժամանակ պատվիրել է սրահում, որտեղ տեղի էին ունենալու բանակցությունները, կախել Այվազովսկու կտավները։

8. Կտավներն ստեղծել է բացառիկ արագությամբ` ապավինելով լավ տեսողական հիշողությանը։

9.Անավարտ և ավարտված կտավների մասին

Հենց իր մահվան օրը ավարտել է «Ծովածոց» կտավը և սկսել նոր կտավի ստեղծումը`«Թուրքական նավի պայթեցումը», որն անավարտ է մնացել և մնացել նկարակալի վրա։

10. Մահացել է 1900թ-ին, նրա շիրիմին փորագրված է քերթողահայր Խորենացու խոսքերը` «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»։

Թաղված է Ղրիմի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։

  • որտե՞ղ է ծնվել,
    Այվազոսվկին ծնվել է Ղրիմի Թեոդոսիաում:
  • որտե՞ղ է սովորել,
    Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիաում:
  • ի՞նչ թեմաներով է նկարել:

Դրանց մեծ մասում պատկերված է ծովը՝ փոթորկուն, խաղաղ, հազարավոր երանգներով։

  1. Ո՞րն է Արշիլ Գորկու ծննդավայրը և ի՞նչ դեր ունեցավ այն նկարչի ստեղծագործական կյանքում:

Արշիլ Գորկի — Նյու Յորքի Ուիթնի պատկերասրահում է գտնվում այս հրաշալի նկարը։ Նկարիչը Ոստանիկ Ադոյանն է, որ աշխարհին հայտնի է Արշիլ Գորկի կեղծանունով։ Նա ծնվել է Արևմտյան Հայաստանի

Նկարիչն ու իր մայրը

Վան նահանգի Խորգոմ գյուղում։ Խորգոմը Հայոց ձոր գավառում էր, Վանա լիճ թափվող Խոշաբ գետի հովտում։ Հետաքրքիր է, որ հենց այդ տարածքում՝ Խոշաբի դաշտում է հազարամյակներ առաջ մեր նախահայր Հայկը հաղթել Բելին։

Շատ գեղեցիկ էր ապագա նկարչի ծննդավայրը։ «Մեր գյուղը երփներանգ գույների մի ծաղկավան էր»,- գրում է իր մանկության տարիները Գորկու հետ անցկացրած նրա զարմիկ Ադո Ադոյանը և պատմում, որ ընկուզենու տերևներից թիթեռներ, կրիաներ կտրելը Ոստանիկի սիրած խաղն էր։

1915 թվականը գլխիվայր շրջեց ամեն ինչ։ Իր հազարավոր հայրենակիցների հետ պատանի Ոստանիկը անցնում է Արաքս գետը և հանգրվան գտնում Արևելյան Հայաստանում։ Մի քանի տարի հետո նա հայտնվում է հեռավոր Ամերիկայում։

Տասնամյակներ շարունակ, մինչև իր կյանքի վերջը, Արշիլ Գորկին պահպանեց հայրենի երկրի պատկերը իր հիշողության մեջ։

«Ես մշտապես երազումս տեսնում եմ մեր հայրենիքը, և կարծես իմ մեջ բույն դրած մի հայկական ոգի շարժում է ձեռքս՝ մեր հայրենիքից հեռավոր մի վայրում ստեղծելու Խորգոմում մեր Ադոյան ընտանիքի պարտեզների, մեր սիրած բնության ուրվանկարները, մեր գեղեցիկ Հայաստանը…»։ Այս տողերը քրոջն ուղղված Գորկու նամակներից են։

Հայկական ոգին օգնեց Արշիլ Գորկուն ուժ առնել, հաղթահարել բոլոր դժվարությունները և ստեղծել այնպիսի նկարներ, որոնք հասկանալի ու գրավիչ են բոլոր ազգերի մարդկանց։ Արշիլ Գորկու անունը հայտնի է աշխարհով մեկ։

…Հայաստանի բնությունը անսպառ աղբյուր է: Բավական է վրձինդ թաթախես նրա մեջ, և վրձիններդ կպարեն գույների նվագից. Մի՞թե զարմանալի է, որ Հայաստանն այդքան շատ նկարիչներ է տվել: Ոչ, զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ նրանց չեն ճանաչում հայրենիքի սահմաններից դուրս,- գրում է Գորկին իր նամակներում:

  1. Դիտելով Սարյանի նկարները’ կարո՞ղ եք ասել, թե որ գույներն են գերիշխում:

Կանաչ,կարմիր,դեղին,կապույտ:

Երկրաշարժից պաշտպանվելու կանոնները

imagesCAGOD2SG
imagesCAQ6AGSV

Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք

ա) Եթե բարձրահարկ շենքի 1-ին կամ 2-րդ հարկերում եք, աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից, հեռացեք դեպի բաց տարածություն:

բ) Եթե գտնվում եք 3-րդ կամ ավելի բարձր հարկերում, շենքից դուրս մի’ եկեք. աստիճաններն ու սանդղավանդակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով, վերելակները կարող են անջատվել ամեն պահի: Բացի դրանից՝ սովորաբար առաջին հերթին փլվում են աստիճաններն ու սանդղավանդակները :

գ) Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի, նրանցով կազմված անկյունների, այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ’ գլխավերևում պահելով աթոռ, պայուսակ կամ այլ իր’ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար: Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ:

դ) Պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք’ փշրվող առարկաներից չվնասվելու համար. դրանք առաջինն են փլվում:

ե) Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից’ պահարաններից, սառնարաններից, որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել:

զ) Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից’ նախապես որոշված ճանապարհով: է) Շենքից դուրս գալիս զգուշացեք ընկնող բեկոր­ներից, կոտրատված ապակիներից, կտրված էլեկ- տրալարերից:

ը) Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել: Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ, գլխաշոր կամ հագուստից պոկված կտոր:

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում

ա) Հնարավորինս հեռացեք շենքից, կամուրջներից և էլեկտրասյուներից’ դեպի անվտանգ տարածություն:

բ) Երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար. դա շատ վտանգավոր է: Մնացե՛ք դրսում’ միաժամանակ փնտրելով նրանց օգնելու տարբերակներ:

Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից

ա) Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից, չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել): Օգտվեք միայն գրպանի լապտերից:

բ) Հագնվելու համար ժամանակ մի’ վատնեք, արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը, գործեք բաժնի նախորդ կետերում նշված կան­ոնների համաձայն:

Արտաշեսյաններ

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները:

Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր: Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները, առասպելները հարյուրամյակ­ներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից:

Արտաշես Առաջին (Ք.ա. 189-160 թթ.)

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի (Ք.ա. 189-1 թթ.) հիմնադիրն է:

Ք. ա. 189 թ. դառնալով Հայոց թագավոր, նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց իրենից առաջ բռնությամբ անջատված հայկական հողերը:

Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորու­թյան ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատար­վեցին: Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը: Իր գրաված երկրներից տարբեր ազգությունների մարդ­կանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում: Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու՝ «անմշակ հող չմնաց»:

Արտաշեսը Հայոց աշխարհի ծովակների և գետերի վրա նա­վագնացություն է սահմանում, զարգացնում երկրագործությունը, ձկնորսությունը: Նա կարգավորում է Հայոց բուն տոմարը, այսինքն՝ տարին տարբեր շրջանների, ամիսների, շաբաթների, օրերի բաժանելու գիտությունը:

Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ:

Design a site like this with WordPress.com
Get started