ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ (ՍՏՈՒԳԱՏԵՍ)

1.Գիտի շրջապատի վտանգները և արտակարգ իրավիճակներում պաշտպանվելու միջոցները: Շրջապատում առկա վտանգներն են ավտոտրանսպորտային միջոցները,թափառող կենդանիները,գողերը,աղբը,վիրուսները,բակտերիաները և այլն:Յուրաքանչյուրից պաշտպանվելու համար ես հետևում եմ կանոններին:Թափառող կենդանիներին ձեռք չեմ տալիս, որպեսզի վարակիչ հիվանդություն չանցնի,անծանոթ մարկանց հետ չեմ շփվում,չեմ աղտոտում շրջակա միջավայրը և չեմ թողնում աղտոտեն քաղաքը,ամեն կերպ պաշտպանվում եմ վիրուսներից, ամպայման սնունդ ուտելիս կամ բերանը ինչ որ մի բան դնելիս լվանում եմ  ձեռքերս.խուսափում եմ վարակակիր անձանց հետ շփումից.ձեռքերը լվալիս  դանդաղ հաշվում մինչև 20-ը կամ երգում եմ ծնունդ շնորհավոր երգը, կրում եմ դիմակ և ձեռնոցներ, փողոցը անցնում եմ անցումով կանաչ լույսի տակ՝մեծահասակի ձեռքը բռնած և այլն:
2.Օգտվելով համացանցից՝ տեղեկություն է ստանում եղանակի, վայրի, ճանապարհի հեռավորության մասին: Ես օգտվում եմ իմ հեռախոսի Apple եղանակ հավելվածից: Այն ինձ օգնում է իմանալ , թե այսօր, տվյալ պահին ինչ եղանակ է,առաջիկա ժամերին կամ օրերին ինչ եղանակ է լինելու:
3.Օգտվում է առցանց քարտեզներից: Ես օգտվում եմ google map հավելվածից, իմանում եմ ամբողջ աշխարհի քարտեզը, քարտեզի վրա իմ  գտնվելու վայրը,իմ ցանկացած վայր հասնելու ճանապարհը , հեռավորությունը և ժամանակը:
4.Նախապատրաստվում է ճամփորդությանը, ճամփորդության ընթացքում ստանձնում պատասխանատվություն: Ճամփորդության գնալիս ես ինձ հետ վերցնում եմ ուսապարկ, փոքրիկ սենդվիչներ և կոնֆետներ,ամառային գլխարկ, ջուր, թաց և չոր անձեռոցիկներ, արևային ակնոցներ, եղանակին համապատասխան հագուստ, դեղատուփ: Ճամփորդության ընթացքում պատասխանատվություն եմ ստանձնում  ըստ եղանակի հագնվել,ոչ մի իր չկորցնել, միջավայրը չաղտոտել, չվնասվել, հետևել մեծերի պահանջներին:
5.Ուսումնական ճամփորդությունների ժամանակ դիտարկումներ է կատարում,  անհրաժեշտ տեղեկատվություն հավաքում և գրանցում:  Երբ ես ճամփորդության եմ գնում, եթե ինչ որ բան չգիտեմ, հարցնում եմ դասավանդողին և նշումներ եմ անում նոթատետրում, նկարահանում եմ ընթացքը հեռախոսով:
6.Ուսումնական ճամփորդությունից ամփոփիչ նյութ է ստեղծում,  տեղադրում անհատական բլոգում: Իմ նյութերը կարող եք գտնել իմ բլոգում՝ https://natali527933809.wordpress.com/2020/01/29/տեր-ղազարյաների-միկրո-արվեստի-թանգար/, https://natali527933809.wordpress.com/2020/01/15/տպավորություններ-այսօրվա-ճամփորդութ/ , https://natali527933809.wordpress.com/2019/09/30/տպավորություններ-ճամփորդությունից/ և այլն:
7.Պատկերացում ունի արեգակնային համակարգի, արեգակի, լուսնի, մոլորակների, գիշեր-ցերեկի, տարվա եղանակների հերթագայության մասին: Արեգակնային համակարգը ունի ութ մոլորակ, որոնք են՝ Նեպտուն, Ուրան, Սատուռն, Մարս, Երկիր, Յուպիտեր, Պլուտոն, Վեներա, աստղեր և արբանյակներ: Արևը աստղ է, իսկ լուսինը Երկիր մոլորակի արբանյակն է: Օրը կազմված է երկու մասից՝ գիշեր և ցերեկ: Երբ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջ, գիշերը հաջորդում է ցերեկվան և հակառակը: Մեկ պտույտը  տևում է քսանչորս ժամ: Իսկ երբ երկիրը պտտվում է Արեգակի շուրջ , փոխվում են տարվա եղանակները՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ հերթականությամբ:
8.Գիտի արտաքին և ներքին հիմնական օրգանների անվանումները, դրանց գործառոույթները:   Ներքին օրգաններն են՝ ուղեղ, սիրտ, թոքեր, ստամոքս, աղիներ, լյարդ, երիկամներ: Արտաքին օրգաններն են՝ աչքեր, ականջներ, քիթ, բերան, ձեռքեր, մատներ, ոտքեր:
9.Գիտի կրթահամալիրի օրացույցով նախատեսված տոների, ծեսերի, կարևոր օրերի նշանակությունը: Ոչ բոլորը գիտեմ, կցանկանամ հաջորդ տարի բոլորը սովորել:

Հեղինակ՝ nataliharutyunyan

Բարև:Ես Նատալին եմ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում 5-3 դասարանում:Սիրում եմ երգել,պարել,խաղալ ընկերներիս հետ տարբեր խաղեր:Երազում եմ ունենալ տնային կենդանիներ՝շնիկ և թութակ:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started