
Երբ Սարոյանը հրապարակում է իր առաջին պատմվածքը, Իգնեշիուսները որոշում են հրավիրել իրենց տուն և խնջույք կազմակերպել։ Երիտասարդ Սարոյանը սկսում է ձանձրանալ գովասանքի խոսքերից ու որոշում ծլեկլ.
«Ես ու եղբայրս հիշեցինք ներքնահարկի ննջարանի մասին։ Մտածեցինք, եթե այնտեղ գնանք, մեզ չեն գտնի։ Սարոյանը հենց նոր էրհրատարակել կարճ պատմվածքների իր առաջին գիրքը «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա» վերնագրով։ Ծնողներստաղանդավոր երիտասարդ գրողի հետ հանդիպման էին հրավիրել իրենց ընկերներին։ Նրանք Սարոյանին իրենց մեջ առած այնքանհիմար հարցեր տվեցին, որ Վիլին այլևս չդիմացավ։ Նա ականջիս ասաց, որ ուզում է գլուխն ազատել այդ տխմար հարցերից ևխաղաղ ու հանգիստ մի տեղ է ուզում կոմիքս կարդալու համար։ Ես ու Ջոջոն Սարոյանին տարանք ներքնահարկի ննջարան, նստեցինք մահճակալին ու կարդացինք «Ուոլթ հորեղբայրը», «Քաթզենջամեր երեխաները» և այդ օրը տպագրված ուրիշմանրապատումներ։ Վիլին ծիծաղում էր կատակների վրա, դրանցից մի երկուսն էլ դերախաղի վերածեց։ Ներքնահարկի ննջարանըլցվեց կյանք ու ծիծաղով։ Դժբախտաբար հայրս հայտնաբերեց մեզ և Վիլիին ուժով տարավ խնջույքի սենյակ՝ այդ շողոքորթ հյուրերիմոտ։