Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ գիտեք Այվազովսկու մասին.

1.Ծնվել է հուլիսի 17-ին, 1817թ-ին` Թեոդոսիայում (Ղրիմ), առևտրականի ընտանիքում, ովքեր Թեոդոսիա էին գաղթել Մոլդովայից։ Իր ընտանիքի 5 երեխաներից մեկն էր, ուներ 3 քույր և 1 եղբայր։
2. Նրա նկարչական տաղանդն առաջին անգամ նկատել է Թեոդոսիայի ճարտարապետը, ով պատանուն հաճախակի էր թուղթ ու մատիտ նվիրում, քանի որ Այվազովսկին դրանց բացակայության պատճառով նկարում էր Թեոդոսիայի հայկական թաղամասի տների տանիքներին։
3. Սովորել է Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիայում, իսկ նրա ուսման ծախսերը հոգացել է պետությունը։ Այվազովսկին ակադեմիան ավարտել է ոսկե մեդալով։
4. Ամուսնացել է 2 անգամ, առաջին կինը բրիտանուհի էր` Ջուլիան, երկրորդ կինը` Աննան, հայուհի էր, ում մասին ծովանկարիչը նշում էր, որ իրեն մոտեցրել է իր հայկական արմատներին։
5. Ավելի քան 6000 ստեղծագործության հեղինակ է։ Դժվար է ասել, ո՞րն է նրա գլուխգործոցը`«Իններորդ ալիքը», «Սև ծովը», թե՞ օրինակ «Արարատ լեռան հովիտը։» Բոլորը հիացմունքի են արժանի։
6. Իր ողջ կյանքի ընթացքում Այվազովսկին ունեցել է շուրջ 120 անհատական ցուցահանդես։
7. Իսկ դուք գիտե՞ք, որ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին Սառը պատերազմի տարիներին, Սպիտակ տանը Խրուշչովի հետ հանդիպման ժամանակ պատվիրել է սրահում, որտեղ տեղի էին ունենալու բանակցությունները, կախել Այվազովսկու կտավները։
8. Կտավներն ստեղծել է բացառիկ արագությամբ` ապավինելով լավ տեսողական հիշողությանը։
9.Անավարտ և ավարտված կտավների մասին
Հենց իր մահվան օրը ավարտել է «Ծովածոց» կտավը և սկսել նոր կտավի ստեղծումը`«Թուրքական նավի պայթեցումը», որն անավարտ է մնացել և մնացել նկարակալի վրա։
10. Մահացել է 1900թ-ին, նրա շիրիմին փորագրված է քերթողահայր Խորենացու խոսքերը` «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»։
Թաղված է Ղրիմի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։
- որտե՞ղ է ծնվել,
Այվազոսվկին ծնվել է Ղրիմի Թեոդոսիաում: - որտե՞ղ է սովորել,
Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիաում: - ի՞նչ թեմաներով է նկարել:
Դրանց մեծ մասում պատկերված է ծովը՝ փոթորկուն, խաղաղ, հազարավոր երանգներով։
- Ո՞րն է Արշիլ Գորկու ծննդավայրը և ի՞նչ դեր ունեցավ այն նկարչի ստեղծագործական կյանքում:
Արշիլ Գորկի — Նյու Յորքի Ուիթնի պատկերասրահում է գտնվում այս հրաշալի նկարը։ Նկարիչը Ոստանիկ Ադոյանն է, որ աշխարհին հայտնի է Արշիլ Գորկի կեղծանունով։ Նա ծնվել է Արևմտյան Հայաստանի
Նկարիչն ու իր մայրը
Վան նահանգի Խորգոմ գյուղում։ Խորգոմը Հայոց ձոր գավառում էր, Վանա լիճ թափվող Խոշաբ գետի հովտում։ Հետաքրքիր է, որ հենց այդ տարածքում՝ Խոշաբի դաշտում է հազարամյակներ առաջ մեր նախահայր Հայկը հաղթել Բելին։
Շատ գեղեցիկ էր ապագա նկարչի ծննդավայրը։ «Մեր գյուղը երփներանգ գույների մի ծաղկավան էր»,- գրում է իր մանկության տարիները Գորկու հետ անցկացրած նրա զարմիկ Ադո Ադոյանը և պատմում, որ ընկուզենու տերևներից թիթեռներ, կրիաներ կտրելը Ոստանիկի սիրած խաղն էր։
1915 թվականը գլխիվայր շրջեց ամեն ինչ։ Իր հազարավոր հայրենակիցների հետ պատանի Ոստանիկը անցնում է Արաքս գետը և հանգրվան գտնում Արևելյան Հայաստանում։ Մի քանի տարի հետո նա հայտնվում է հեռավոր Ամերիկայում։
Տասնամյակներ շարունակ, մինչև իր կյանքի վերջը, Արշիլ Գորկին պահպանեց հայրենի երկրի պատկերը իր հիշողության մեջ։
«Ես մշտապես երազումս տեսնում եմ մեր հայրենիքը, և կարծես իմ մեջ բույն դրած մի հայկական ոգի շարժում է ձեռքս՝ մեր հայրենիքից հեռավոր մի վայրում ստեղծելու Խորգոմում մեր Ադոյան ընտանիքի պարտեզների, մեր սիրած բնության ուրվանկարները, մեր գեղեցիկ Հայաստանը…»։ Այս տողերը քրոջն ուղղված Գորկու նամակներից են։
Հայկական ոգին օգնեց Արշիլ Գորկուն ուժ առնել, հաղթահարել բոլոր դժվարությունները և ստեղծել այնպիսի նկարներ, որոնք հասկանալի ու գրավիչ են բոլոր ազգերի մարդկանց։ Արշիլ Գորկու անունը հայտնի է աշխարհով մեկ։
…Հայաստանի բնությունը անսպառ աղբյուր է: Բավական է վրձինդ թաթախես նրա մեջ, և վրձիններդ կպարեն գույների նվագից. Մի՞թե զարմանալի է, որ Հայաստանն այդքան շատ նկարիչներ է տվել: Ոչ, զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ նրանց չեն ճանաչում հայրենիքի սահմաններից դուրս,- գրում է Գորկին իր նամակներում:
- Դիտելով Սարյանի նկարները’ կարո՞ղ եք ասել, թե որ գույներն են գերիշխում:





Կանաչ,կարմիր,դեղին,կապույտ: