Մայրենի

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է Քյոնիգսբերգում և այնտեղ էլ ութսուն տարի հետո մահացել է:Նա իր մտքով ընդգրկել է ոչ միայն Երկիր մոլորակը, այլև Արեգակնային համակարգը և ողջ տիեզերքը: Սակայն կյանքի ընթացքը Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաքը: Նրա ամենահեռավոր ճամբորդությունը եղավ Պիլաու գյուղը գնալը, որը Քյոնիգսբերգում ընամենը քառասունհինգ կիլոմետր էր հեռու:

Վահան Տերյան (գարնանամուտ)

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…
1908

1.Բանաստեղծությունից դուրս գրի՝ր բառակապակցությունները:
Քնքշաբույր ծաղիկներ
Հրեղեն խաղ
Ժպտացող անտառ ու ձորակ
Հեղեները խոսուն-սառնորակ
Զվարթ ծիծաղ
Զուգված դաշտ,անտառ,լեռ
Նոր կյանք
Փռած թևեր
Նոր սեր
Կրկին զվարթ ու ջահել
Մենության բանտ
Պայծառ աչքեր
Ճիչը պահել
Ոսկու դեմ
Ծաղկել սարում, անտառում, արտում
Ուրիշ երգեր
Ողջույն արև ողջույն գարուն:










Design a site like this with WordPress.com
Get started