Գործնական քերականություն

Քույր-Սիրելի մորքույր,տարորինակ հորքույր
Եղբայր-հետաքրքիր մորեղբայր,բարի հորեղբայր
Մայր-Գեղեցիկ մայրամուտ, կարմիր մայրամուտ
Հայր-Բարի սրբահայր, ուրախ կնքահայր
Տատիկ-խելացի տատաքույր
Պապիկ-խիստ պապաքույր

Սրտագին, վախկոտ, քարային, երկնային, արևոտ, փայտե, լեռնային, փողոցային, երկաթե, օդային, ծաղկավոր, եղբայրական, ոսկյա, արծաթային, ծովային, Ամերիկայի, Ֆրանսիական, Գերմանացի:

Կոտորակների բաժանում

09-10.03.2022

Թեմա՝ Կոտորակների բաժանում

Կոտորակների բաժանում

  1. Կատարե՛ք կոտորակների բաժանում.
    • 3/8 : 7/4=3×4/8×7=12/56
    • 20/3 : 13/36=20×36/3×13=720/39
    • 9/35 : 3/7=9×7/35×3=63/105
    • 121/63 : 11/9=121×9/63×11=10089/693
  2. Կատարե՛ք բաժանում.
    • 5/21 : 15/7=305/35
    • 18/25 : 6/75=150/90
    • 56/69 : 8/23=1168/552
    • 11/72 : 5/24=244/360
  3. Կատարե՛ք բաժանում
    • 3 : 4/7=4/21
    • 12 :3/8=3/96
    • 8:5/12=5/96
    • 81:9/10=9/800
    • 12 : 48/17=84/120
    • 15 : 35/16=90/150
  4. Աստղանիշի փոխարեն ի՞նչ թիվ գրելու դեպքում կստացվի հավասարություն.
    • 5/6 x  138/60= 23/12
    • 8/9 x * = 18/3
    • 25/6 x 162/24 = 30/16
    • 14/5 = 7/10 x 140/35
    • 32/21 = 66/49 x 288/200
    • 45/16 =15/44 x 1980/10
  5. Կատարե՛ք կոտորակների բաժանում և արդյունքը ստուգե՛ք բազմապատկումով.
    • 2/7 : 3/49=21/98
    • 8/25 : 4/5=100/40
    • 6/44 : 3/11=132/66
    • 144/45 : 12/9=90/450
  6. Երբ նավակն անցավ նավամատույցների հեռավորության 2/7-ը, մինչև ճանապարհի կեսին հասնելը նրան մնաց անցնելու ևս 21 կմ: Գտե՛ք նավամատույցների հեռավորությունը:
    Լուծում
    21/1:2/7=21/147

    Պատ.՝21/147
  7. Կատարե՛ք գորողությունները.
    • 5/11 : 75/22 + 4/3 x 7/5 – 2/3 : 5/7
    • 72/25 : 24/15 + 7/30 x 6/7 + 33/2 x 16/5
    • 10/3 : 15/4 + (3/7 + 13/35) x 21/2
    • (16/3-9/15) : 8/5 + (17/4 – 15/8) : 38/11

Կոմիտասի կենսագրությունը

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

Սանահին, 1902, հուլիսի 18

Սանահին, 1902, հուլիսի 18

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

Կ.Պոլիս, 1912

Կ.Պոլիս, 1912

Design a site like this with WordPress.com
Get started